https://arm.sputniknews.ru/20261116/erbeq-chei-patkeracni-vor-kalanavajr-ajceleln-im-amenaerjanik-ory-klini-arpine-manukjan-109384671.html
Երբեք չէի պատկերացնի, որ կալանավայր այցելելն իմ ամենաերջանիկ օրը կլինի. Արփինե Մանուկյան
Երբեք չէի պատկերացնի, որ կալանավայր այցելելն իմ ամենաերջանիկ օրը կլինի. Արփինե Մանուկյան
Sputnik Արմենիա
Արփինեն հայտարարեց՝ ես Արեգնազ Մանուկյանի դուստրն եմ և հպարտ եմ դրա համար։ Իմ մայրը հանցագործ չէ։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T13:04+0400
2026-11-16T13:04+0400
2026-11-16T13:04+0400
արեգնազ մանուկյան
քննարկում
կալանավայր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109383881_0:0:1399:787_1920x0_80_0_0_84ee7c849b0485f9f2f86e2376398613.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ապագան մերն է լինելու՝ իրոք ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանում։ Այս մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց կալանավորված Արեգնազ Մանուկյանի 14-ամյա դուստրը՝ Արփինե Մանուկյանը։Արփինեն պատմեց, որ մոր ձերբակալությունը կտրուկ փոխել է իր կյանքն ու հոգեբանական վիճակը։ Նրա խոսքով՝ անհամբեր սպասում էր ամռանը՝ ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար, սակայն մի առավոտ ամեն ինչ փոխվեց։Նրա խոսքով՝ մինչև օրս հիշում է բնակարանի դռանը հարվածելու ձայները։ Մոր կալանավորումից հետո գիշերները չէր կարողանում քնել՝ մտածելով, թե ինչպես են նրա հետ վարվում կալանավայրում։Նա նաև հայտարարեց, որ հպարտանում է մորով և համոզված է նրա անմեղության մեջ։«Ես Արեգնազ Մանուկյանի դուստրն եմ և հպարտ եմ դրա համար։ Իմ մայրը հանցագործ չէ, նա ուժեղ է և երբեք չի կոտրվում։ Նա այս ամբիոնից շատ անգամ է խոսել մեր երկրին սպասվող վտանգների մասին, բայց մեր երկրում հայրենասիրությունը դարձրել են դավաճանությանը հավասար մի բան»,– ասաց Արփինե Մանուկյանը։Հիշեցնենք` հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ Նույն օրը նա կալանավորվեց։ Սեպտեմբերի 22-ից Մանուկյանի կալանքը փոխարինվեց 3 ամիս ժամկետով տնային կալանքով՝ հաղորդակցության սահմանափակմամբ։Մանուկյանն անցնում է նույն գործով, ինչ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Վերջինս մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության մեջ և կալանքի տակ է մայիսի 23–ից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109383881_124:0:1173:787_1920x0_80_0_0_df7cace65aefe9f50f1c7b9f4f48fd2f.jpg.webp
արեգնազ մանուկյան, քննարկում, կալանավայր
արեգնազ մանուկյան, քննարկում, կալանավայր
Արփինեն հայտարարեց՝ ես Արեգնազ Մանուկյանի դուստրն եմ և հպարտ եմ դրա համար։ Իմ մայրը հանցագործ չէ։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ապագան մերն է լինելու՝ իրոք ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանում։ Այս մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց կալանավորված Արեգնազ Մանուկյանի 14-ամյա դուստրը՝ Արփինե Մանուկյանը։
«Ես ուզում եմ ասել, որ մեզ բոլորիս լռեցնել չեք կարող։ Ես սա ասում եմ իմ և իմ հասակակիցների կողմից»,– ընդգծեց նա։
Արփինեն պատմեց, որ մոր ձերբակալությունը կտրուկ փոխել է իր կյանքն ու հոգեբանական վիճակը։ Նրա խոսքով՝ անհամբեր սպասում էր ամռանը՝ ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար, սակայն մի առավոտ ամեն ինչ փոխվեց։
«Վաղ առավոտյան, երբ քնած էինք, անծանոթ մարդիկ գոռգոռոցներով ներխուժեցին մեր բնակարան և ձերբակալեցին մորս։ Ես դա շատ ծանր տարա, բայց փորձում էի ցույց չտալ։ Շատերին թվում էր, թե ես ուժեղ էի, բայց ներսից օրեցօր կոտրվում էի»,– ասաց աղջիկը։
Նրա խոսքով՝ մինչև օրս հիշում է բնակարանի դռանը հարվածելու ձայները։ Մոր կալանավորումից հետո գիշերները չէր կարողանում քնել՝ մտածելով, թե ինչպես են նրա հետ վարվում կալանավայրում։
«Երբեք չէի պատկերացնի, որ երբևէ կգնամ կալանավայր, և դա կլինի իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը։ Ես ուղղակի ծննդյանս օրը ուզում էի լսել մորս ձայնը և ասել, թե որքան եմ նրան սիրում»,– նշեց Արփինեն։
Նա նաև հայտարարեց, որ հպարտանում է մորով և համոզված է նրա անմեղության մեջ։
«Ես Արեգնազ Մանուկյանի դուստրն եմ և հպարտ եմ դրա համար։ Իմ մայրը հանցագործ չէ, նա ուժեղ է և երբեք չի կոտրվում։ Նա այս ամբիոնից շատ անգամ է խոսել մեր երկրին սպասվող վտանգների մասին, բայց մեր երկրում հայրենասիրությունը դարձրել են դավաճանությանը հավասար մի բան»,– ասաց Արփինե Մանուկյանը։