https://arm.sputniknews.ru/20261116/azhum-el-en-tsetsum-inch-eq-spasum-hhkhic-darbinjany-herardzakvats-tsetskrtuqi-masin–109382562.html
ԱԺ–ում էլ են ծեծում, ինչ եք սպասում ՀՀԽ–ից. Դարբինյանը` հեռարձակված ծեծկռտուքի մասին
ԱԺ–ում էլ են ծեծում, ինչ եք սպասում ՀՀԽ–ից. Դարբինյանը` հեռարձակված ծեծկռտուքի մասին
Sputnik Արմենիա
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը պնդում է` հանրությունը պետք է իմանա, թե ինչպիսին են այս կամ այն քաղաքական գործիչները, ու եթեր չհեռարձակելով… 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T12:48+0400
2026-11-16T12:48+0400
2026-11-16T12:50+0400
վասակ դարբինյան
ծեծկռտուք
հարություն մկրտչյան
բորիս մուրազի
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109382706_0:0:1501:844_1920x0_80_0_0_8962829c2ed7a2c631d421432bc4a63a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հանրային հեռուստաընկերությամբ «Մեծ բանավեճ» հաղորդման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքը հեռարձակելը Հանրային հեռարձակող խորհրդի (ՀՀԽ) նախագահ Վասակ Դարբինյանը նորմալ է համարում։ Այս մասին Դարբինյանն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման նկարահանման ընթացքում ՔՊ–ական քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ու Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին սկսել են վիրավորել իրար, ապա անցել են բռունցքների։ Արդյունքում հաղորդավարները ստիպված ընդհատել են հաղորդման նկարահանումը, որը, սակայն հեռարձակվել է նոյեմբերի 15-ին Հանրայինի եթերում։Հարցին` պոստֆակտում որևէ գործընթաց չի՞ իրականացվելու նման բառապաշարով ու ծեծկռտուքի տեսարաններով հաղորդումը հեռարձակելու համար, ՀՀԽ նախագահը շեշտեց` ԱԺ–ում էլ է ծեծկռտուք լինում ու փոխադարձ վիրավորանքներ են հնչում, մարդիկ էլ դա տեսնում են։ Դարբինյանը հետաքրքրվեց, թե ինչ ենք ակնկալում Հանրային հեռարձակողի խորհրդից, որ «գնան ու բոլորին դաստիարակե՞ն, որպեսզի միմյանց մատով չկպնեն»։Նրա խոսքով` խորհուրդը բան չունի անելու այնտեղ, որտեղ բանավեճ ասելով պատկերացնում են իրար ծեծելը։ Հիշեցնենք, որ ծեծկռտուքի մասին հայտնի դառնալուց հետո եզդիական «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհուրդը հայտարարություն է տարածել` նշելով, որ Բորիս Մուրազին թիրախավորվել է Հարություն Մկրտչյանի կողմից նաև ազգային պատկանելիության համար (նա ազգությամբ եզդի է)։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109382706_0:0:1125:844_1920x0_80_0_0_fd1974b0eba688fe6cfe27597df07860.jpg.webp
վասակ դարբինյան, ծեծկռտուք, հարություն մկրտչյան, բորիս մուրազի, հայաստանի հանրային հեռուստաընկերություն
վասակ դարբինյան, ծեծկռտուք, հարություն մկրտչյան, բորիս մուրազի, հայաստանի հանրային հեռուստաընկերություն
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը պնդում է` հանրությունը պետք է իմանա, թե ինչպիսին են այս կամ այն քաղաքական գործիչները, ու եթեր չհեռարձակելով «պուպուշացնել» նրանց պետք չէ։
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման նկարահանման ընթացքում ՔՊ–ական քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ու Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին սկսել են վիրավորել իրար, ապա անցել են բռունցքների։ Արդյունքում հաղորդավարները ստիպված ընդհատել են հաղորդման նկարահանումը, որը, սակայն հեռարձակվել է նոյեմբերի 15-ին Հանրայինի եթերում։
«Ես պետք է ծեծկռտո՞ւք մեկնաբանեմ։ Ի՞նչ եք կարծում` պետք է ծեծկռտուքը վերահսկեի՞նք։ Մենք չենք գնում տեսնում, թե ինչ է եթեր գնալու»,– նշեց Դարբինյանը։
Հարցին` պոստֆակտում որևէ գործընթաց չի՞ իրականացվելու նման բառապաշարով ու ծեծկռտուքի տեսարաններով հաղորդումը հեռարձակելու համար, ՀՀԽ նախագահը շեշտեց` ԱԺ–ում էլ է ծեծկռտուք լինում ու փոխադարձ վիրավորանքներ են հնչում, մարդիկ էլ դա տեսնում են։ Դարբինյանը հետաքրքրվեց, թե ինչ ենք ակնկալում Հանրային հեռարձակողի խորհրդից, որ «գնան ու բոլորին դաստիարակե՞ն, որպեսզի միմյանց մատով չկպնեն»։
Նրա խոսքով` խորհուրդը բան չունի անելու այնտեղ, որտեղ բանավեճ ասելով պատկերացնում են իրար ծեծելը։
«Ի՞նչ անեմ, որ քաղաքական գործիչները անզուսպ, գռեհիկ և չգիտեմ … Ես նորմալ եմ համարում, որ Հանրայինը հեռարձակել է դա։ Եթե իմ կարծիքն եք հարցնում։ Թաքցներ, որ պուպուշացներ էդ գործիչներին, ասեն` գիտեք, իրանք շատ լավն են իրականում, թեև եթերում կարող են հայհոյել, քացով խփել իրար։ Դուք ստերիլիզացո՞ւմ եք ակնկալում։ Ինչո՞ւ մարդիկ չիմանան, որ իրենք այդպիսին են»։
Հիշեցնենք, որ ծեծկռտուքի մասին հայտնի դառնալուց հետո եզդիական «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհուրդը հայտարարություն է տարածել` նշելով, որ Բորիս Մուրազին թիրախավորվել է Հարություն Մկրտչյանի կողմից նաև ազգային պատկանելիության համար (նա ազգությամբ եզդի է)։