Ձեր ուզած արդյունքը մեր ուզածն է, որն այս նախագծով չի լինի․ Ավանեսյանը՝ «Ուժեղ Հայաստանին»

https://arm.sputniknews.ru/20261116/dzer-uzats-ardjunqy-mer-uzatsn-e-vorn-ajs-nakhagtsvov-chi-lini-avanesjany-uzhegh-hajastanin-109382017.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/0d/105743812_0:0:1822:1366_1920x0_80_0_0_a066aff2759217d88d613719addf94de.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անահիտ ավանեսյան, դեղ, քննարկում

անահիտ ավանեսյան, դեղ, քննարկում

Բաժանորդագրվել

Նախարարը պնդում է, որ Վրաստանի օրինակը Հայաստանի համար համադրելի չէ։ Ըստ նրա՝ դեղերի գնի վրա անդրադառնում է մեծ գնորդի առկայությունը, ինչին այսօր պետությունը կարողացել է հասնել։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Պետությունը ստեղծել է առողջության ապահովագրության համակարգ, որի շնորհիվ այսօր մեծ թվով դեղեր անվճար կամ համավճարով են հասանելի դառնում ՀՀ քաղաքացիների համար։ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախագծին։

Խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունն առաջարկում է, որ բոլոր այն դեղերը, որոնք գրանցված են ԵՄ անդամ պետությունների համապատասխան սերտիֆիկացման գրասենյակների կողմից և ազատ շրջանառվում են ԵՄ անդամ պետություններում, զուտ փաստաթղթային փորձաքննության հիման վրա ճանաչում ստանան և գրանցվեն ՀՀ դեղերի ռեեստրում։

«Եթե առողջությունն ամեն ինչից վեր է, և մարդն ամենամեծ արժեքն է, եթե մեր բոլորի գործունեությունը պիտի լինի ընդգծելու նաև մեր երկրի առաջընթացն այս ոլորտում, ինձ համար զարմանալի է, թե ինչու էր տարեսկզբին հնչում մարդկանց վախեցնող, մոլորեցնող տեղեկատվություն, թե՝ «տեսեք, տեսեք, ընտրություններից հետո առողջության ապահովագրությունը կվերջանա», ինչի պատճառով էլ մայիսին ունեցանք դիմելիության աճ»,- նշեց Ավանեսյանը։

Համաձայնեց՝ առողջությունն ամեն ինչից վեր է և առողջապահական ծառայությունների հասանելիությունը բոլորի խնդիրն է։ Նշեց՝ գնահատում են «Ուժեղ Հայաստանի» խմբակցության նախաձեռնությունը՝ շեշտելով, որ նրանց ուզած արդյունքը բոլորի ուզածն է՝ դեղերը լինեն ավելի հասանելի ոչ միայն ֆիզիկապես, այլև ֆինանսապես։

«Բայց արդյունք ուզենալը մի բան է, ներկայացված ձեր նախագիծը լրիվ այլ բան է․․․ Ձեր նշած ցանկությունն այս նախագծով հնարավոր չէ իրականացնել։ Դուք առաջարկում եք մի կառուցակարգ, որը, ըստ էության, մեր օրենքի տրամաբանության մեջ չի տեղավորում և գործնականում հնարավոր չէ իրականացնել»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցության կողմից հարևան Վրաստանի օրինակի մատնանշմանը, Ավանեսյանը նշեց՝ այստեղ կարևոր մի հանգամանք է անտեսվել՝ Վրաստանը ԵԱՏՄ անդամ չէ։ Մինչդեռ Հայաստանը նաև ընդունել է վերպետական պայմանագրի շրջանակներում, որ ենթարկվելու է ԵԱՏՄ գրանցման մեխանիզմներին։ Նրա խոսքով՝ Հայաստանը վերջին տարիներին նաև ԵԱՏՄ նախարարական խորհրդում առաջ է տանում ազգային գրանցման պահպանման քաղաքականությունը։ Ըստ նրա՝ թեպետ ԵԱՏՄ գրանցման շրջանակը պետք է տար դեղերի ավելի լայն հասանելիություն, բայց գործընթացները չեն գնում այն ժամանակագրությամբ, ինչ սկզբում սահմանվել էր։

Վրաստանում չկան նաև դեղերի համար ԵԱՏՄ մաքսային տուրքերը, որոնք մեր երկրում տարբեր դեղերի դեպքում մինչև 8 տոկոսի է հասնում։

«Վրաստանում չմտցվեց դեղերի ավելացված արժեքի հարկը 2000-ականների սկզբում։ Սա էլ, կարծում եմ, մեծ բացթողում էր (ՀՀ-ում-խմբ.), և այն ժամանակ էլ, ցավոք սրտի, իշխանությունը չլսեց դեղագործական հանրույթին և ի վերջո մտցրեց ԱԱՀ-ն, ինչն էլ բերեց շուկայի մոնոպոլիզացիայի»,- շեշտեց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու իրենց իշխանությունը չի հանում ԱԱՀ-ն, նախարարը նշեց, թե հարկերի վերանայումը չի հանգեցնի արժեքի նվազմանը, կարող է 1-2 տոկոսի ազդեցություն ունենալ։

Ըստ նրա՝ գների վրա անդրադառնում է մեծ գնորդի (խոշոր ծավալներով գնումներ կատարող անձ կամ կազմակերպություն-խմբ.) առկայությունը։ Պնդում է, որ ապահովագրական համակարգը կարողացել է բանակցային ճանապարհով էական նվազեցնել գները։

Leave a comment