Փնթի վարելու մշակույթն այլևս անհանդուրժելի է. Ավինյան

Փնթի վարելու մշակույթն այլևս անհանդուրժելի է. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մեքենաներ վարելու մշակույթին։

«Մեր մեքենաների քանակն այնքան է ավելացել, որ կներեք, էս մեր փնթի վարելու մշակույթն այլևս անհանդուրժելի է։

Մեքենաների այս ավել քանակի մեջ այդ ամեն մի խախտումն ունի շատ ավելի մեծ էֆեկտ, քան ուներ 10 տարի առաջ։

ՄԵնք պետք է խոսենք պոտենցիալ կարգավորումներից ու դրանք դնենք հանրային քննարկման։ Այս կարգավորումները վերաբերելու են և՛ քաղաքը տարբեր գոտիների բաժանելուն, և՛ առանձնացված ավտոբուսային գծերին, և՛ տարատեսակ կարգավորումներին, որոնք Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ տիրույթից դուրս են»,- ասել է նա։

Leave a comment