Բրազիլիայի հավաքականի, կատալոնական «Բարսելոնայի», իտալական «Միլանի» ու ֆրանսիական ՊՍժ-ի նախկին հարձակվող Ռոնալդինյոն 11 տարի անց վերսկսել է կարիերան:
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստը «Ռավենայի» կազմում մասնակցել է Իտալիայի C Սերիայի 14-րդ տուրի հանդիպմանը «Ֆորլիի» դեմ: 46-ամյա Ռոնալդինյոն դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել է ընդմիջմանը։ Նա նաև մասնակցել է գոլային գրոհի՝ օգնելով «Ռավենային» հաղթել 2:0 հաշվով:
Ռոնալդինյոն «Ռավենայի» համասեփականատերն ու դեսպանն է: Ավելի վաղ բրազիլացին հայտարարել էր, որ մտադիր է կարիերայի 300-րդ գոլը խփել իտալական ակումբի կազմում: Նա կարիերան ավարտելու մասին հայտարերել էր 2018 թվականին, իսկ նախորդ պաշտոնական հանդիպումը 2015 թվականին անցկացրել էր բրազիլական «Ֆլումինենսեի» կազմում:
Դավիթ Եղիազարյան