Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական «Լեգիայի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկրորդ խաղում անընդմեջ։

«Լեգիան» ընկերական խաղում 4:2 հաշվով հաղթել է լեհական «Գրոդզիսկին»: 27-ամյա հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ 58-րդ րոպեին խփել է Վարշավայի թիմի երկրորդ գոլը։

Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ էր դարձել նաև նախորդ խաղում՝ Լեհաստանի առաջնության 14-րդ տուրում գրավելով «Ռակուվի» դարպասը։

Վնասվածքից ապաքինվելուց հետո վերջերս խաղադաշտ վերադարձած Վահան Բիչախչյանը բաց էր թողել Հայաստանի հավաքականի՝ նոյեմբերի 12-ին ու նոյեմբերի 15-ին կայացած խաղերը։ Ըստ ՀՖՖ-ի՝ կիսապաշտպանը դեռ լիարժեք մարզավիճակ չի հավաքել ազգային թիմին օգնելու համար։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment