Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում անդրադարձել Լատվիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպմանը:

Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում կայացած խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը:

C լիգայի երկրորդ խմբի 6 խաղում Հայաստանի հավաքականը տարավ մեկ հաղթանակ, կրեց երկու պարտություն, գրանցեց 3 ոչ-ոքի ու 6 միավորով գրավեց երրորդ տեղը: 16 միավորով խմբի հաղթողի կոչումը նվաճեց Չեռնոգորիայի հավաքականը, որը նվաճեց B լիգայի ուղեգիր: Կիպրոսը 8 միավորով գրավեց երկրորդ տեղը, իսկ Լատվիան 2 միավորով վերջինն է:

Leave a comment