Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը

Քաղաքականություն

15.11.2026 | 20:27

Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։

Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Էստոնիան «հստակ ապացույցներ» է ստացել, որ Ռուսաստանի ռազմական հետախուզությունը՝ Գլխավոր հետախուզական վարչությունը (ԳՌՈւ), հրահանգել է դիվերսիա իրականացնել Էստոնիայի պաշտպանական արդյունաբերության ընկերություններից մեկի դեմ։

«Ռուսաստանը պետք է հասկանա, որ Էստոնիայի դեմ թշնամական գործողություններն ունեն հետևանքներ։ Մեզ վախեցնելու, իրավիճակն ապակայունացնելու կամ մեր անվտանգությունը խաթարելու փոԷստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը

րձերն անպատասխան չեն մնա»,- գրել է Ցահքնան։

Էստոնիայի ԱԳ նախարարի խոսքով՝ սահմանային անցակետերի փակումը կնվազեցնի Ռուսաստանի՝ Էստոնիայում «թշնամական գործունեություն» իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև կնպաստի պատժամիջոցների շրջանցման կանխարգելմանը։

Ներկայում Էստոնիայի և Ռուսաստանի սահմանին գործում է երեք անցակետ՝ Նարվա-Իվանգորոդ, Կոյդուլա-Կունիչինա Գորա և Լուհամաա-Շումիլկինո։ Դրանք բոլորն աշխատում են ամեն օր՝ Էստոնիայի ժամանակով ժամը 07։00-ից մինչև 19։00-ն։

Էստոնիայի իշխանություններն ավելի վաղ արդեն սահմանափակել էին անցակետերի աշխատանքը՝ փակելով դրանք գիշերային ժամերին։ Օգոստոսին այդ սահմանափակման գործողությունը երկարաձգվել էր անժամկետ։

Այդ քայլը իշխանությունները հիմնավորել էին սահմանային անվտանգության ամրապնդման և մաքսային վերահսկողության խստացման անհրաժեշտությամբ։

Leave a comment