Հայաստանը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարն ավարտեց Ռիգայում ոչ-ոքիով
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026-27 թվականների մրցաշարի խմբային փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին խաղը Ռիգայում Լատվիայի ընտրանու հետ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:
Հայաստանը 6 միավորով 3-րդ տեղը գրավեց C դիվիզիոնի 2-րդ խմբում և Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում ևս հանդես կգա նույն դիվիզիոնում: Եղիշե Մելիքյանի սաները մեկ հաղթանակ տոնեցին, երեք խաղ ավարտեցին ոչ-ոքի և երկու պարտություն կրեցին:
Խմբում առաջին տեղը գրավեց Չեռնոգորիան՝ 16 միավորով, երկրորդը Կիպրոսն է՝ 8 միավորով, աղյուսակը եզրափակում է Լատվիան՝ 2 միավորով: Չեռնոգորիան հաջորդ մրցաշարում կխաղա ավելի բարձր՝ B դիվիզիոնում, Կիպրոսը պահպանում է B դիվիզիոն տեղափոխվելու հնարավորությունը՝ փլեյօֆում հաղթելու դեպքում: