Սեկտա՞, չէ՝ այ ցավդ տանեմ… Ես հայ քրիստոնյա եմ ծնվել և էդպես էլ կմեռնեմ. Ֆորշ

Երևանից գնացող ու հեռացող մարդիկ թող իմանան, որ Երևանն էլ իրենց չի սիրում: 24News-ի «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում ասաց երգիչ, երգահան Ֆորշը։

«Չեմ մտածել, ինչ կարող եմ անել, որովհետև անում եմ այն, ինչ զգում եմ, որ կարող եմ անել։ Ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի», – այսօր երկրում և եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների մասին խոսելիս նշեց երգիչը։
«Մաղթենք, որ և՛ Եկեղեցին, և՛ պետությունը լինեն իրենց տեղում, հուսանք, որ լավ կլինի։ Ես հայ քրիստոնյա եմ ծնվել և էդպես էլ կմեռնեմ», – հավելեց նա։

Ֆորշը նաև ընդգծեց․ «Հայի բախտ է. այդքան վատից հետո հիմա լավն է լինելու, ես էդպես եմ մտածում և զգում»։

Նա նշեց, որ վերջերս շատ է նկարում և պատրաստվում է առաջիկայում իր նկարների ցուցադրությամբ հանդես գալ։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Տեր-Գուլանյան

—00—ԼԱ

Leave a comment