Ուկրաինական հարցի կարգավորումը կապված է Եվրոպայում անվտանգության հետ․ Պեսկով

Ուկրաինական հարցի կարգավորումը կապված է Եվրոպայում անվտանգության հետ․ Պեսկով

Ուկրաինական հարցի կարգավորումը կապված կլինի Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության հետ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այս երկու հարցերը փոխկապակցված են. դրանցից ոչ մեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուսի», – ասել է նա «Վեստի» լրատվական ծառայության թղթակից Պավել Զարուբինին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ եվրոպացիների հետ այս թեմայի քննարկումն անիմաստ կլինի, եթե նրանք խաղաղության ձգտում չունենան։ Նրա խոսքո, միասնության բացակայությունը խանգարում է նրանց՝ ժամանակին որոշումներ կայացնել։

«Սա դանդաղեցնում է ամեն ինչ։ Թե արդյոք նրանք կկարողանան իրենց մեջ ուժ ու կարողություն գտնել՝ ընդհանուր հայտարարի գալու և արագ գործելու համար՝ ցույց կտա ժամանակը։ Առայժմ նրանց դա չի հաջողվել»,- հավելել է Պեսկովը։

Leave a comment