«Ոչայնքան երախտապարտ, որքան սպասվում էր». Բայդենը՝ Զելենսկու մասին

Բաժանորդագրվել

Սպիտակ տան նախկին տերն իր հուշերում խոսել է Ուկրաինայի նախագահի կամակորությունից։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆնախկին նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկուն անվանել է «ոչ այնքան երախտապարտ, որքան սպասվում էր»։

«Newsweek» հանդեսի փոխանցմամբ՝ Բայդենն իր «Խոստացիր ինձ, Ամերիկա» հուշերում գրում է, որ Զելենսկու հետ երբեմն լարված հարաբերություններ է ունեցել։

ԱՄՆ նախկին նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահի դերասանական հմտությունը հիանալի էր, սակայն շփման մեջ Զելենսկին դրսևորում էր չափից դուրս համառություն և ոչ բավարար երախտագիտություն։

«Մեր անձնական զրույցներում Զելենսկին կարող էր լինել քմահաճ, կամակոր և ոչ իմ սպասածի չափ երախտապարտ», – գրում է ԱՄՆ նախկին առաջնորդը:

Անդրադառնալով ուկրաինական հակամարտության թեմային՝ Բայդենը նաև պատմել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի թիմը իրեն խնդրել էր թույլ տալ մինչև Թրամփի կողմից նախագահի պաշտոնի ստանձնումը ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Leave a comment