Պայթյուն և հրդեհ Գյումրիի ավտոտնակներից մեկում․ երկու տուժած կա

Գյումրիում «Opel»-ից հանված գազի բալոն է պայթել․ երկու մարդ հոսպիտալացվել է


ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 14-ին՝ ժամը 17։50-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վերֆելի փողոցի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա, հաղորդում է Փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Դեռևս չպարզված հանգամանքներում պայթել է «Opel» մակնիշի ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։11-ին, մարել՝ 18։31-ին։


Երկու քաղաքացի հոսպիտալացվել է։


Leave a comment