https://arm.sputniknews.ru/20261115/ukrainaji-zu-zangvatsajin-hardzakumy-rd-shrjanneri-vra-ka-zvoh-ev-viravvorner-109354138.html
Ուկրաինայի ԶՈւ զանգվածային հարձակումը ՌԴ շրջանների վրա. կա զոհ և վիրավորներ
Ուկրաինայի ԶՈւ զանգվածային հարձակումը ՌԴ շրջանների վրա. կա զոհ և վիրավորներ
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հակաօդային ուժերը գիշերվա ընթացքում երկրի օդային տարածքում խոցել են ավելի քան 530 ուկրաինական անօդաչու: 15.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-15T10:25+0400
2026-11-15T10:25+0400
2026-11-15T10:26+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/09/92163373_0:151:1600:1051_1920x0_80_0_0_19430b75aeddc1fb85f2770be3987a4b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Անցած գիշեր ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է էլեկտրաենթակայանի գլխավոր ինժեները։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը:«Այս գիշեր Տագանրոգում թշնամու հարձակման հետևանքով զոհվել է էլեկտրաենթակայանի գլխավոր ինժեները», – գրել է Սլյուսարը տելեգրամյան ալիքում։Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին ու մտերիմներին:Սլյուսարի տվյալներով՝ 4 մարդ՝ 3 տղամարդ և մեկ կին, վնասվածքներ են ստացել մայրուղու վրա և բենզալցակայանում գտնվող իրենց ավտոմեքենաների վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով:Նա նաև հավելել է, որ Տագանրոգում վնասվել է երկաթուղին սպասարկող էլեկտրակայանը։«Հրդեհ չկա։ Հոսանքազրկվել են էլեկտրահաղորդման գծերը Տագանրոգ-ուղևորատար կայարանից մինչև Միխայլովկա կայարան։ Երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է։ Տագանրոգում վնասվել է նաև Շուբին թաղամասի էլեկտրակայանը։ Հրդեհ է բռնկվել։ Հատուկ ծառայություններն վերացնում են հետևանքները», – հստակեցրել է Սլյուսարը։Ընդհանուր առմամբ, անցած գիշեր օդային հարձակումը հետ մղելու ընթացքում Տագանրոգ և Դոնի Ռոստով քաղաքներում և մարզի 7 շրջաններում ոչնչացվել է մոտ 50 ԱԹՍ:Իր հերթին Նիժնեկամսկի (Թաթարստան) քաղաքապետ Ռադմիր Բելյաևը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական գոտու օբյեկտներ ու բնակելի տուն: Կան տուժածներ։«Վաղ առավոտյան Նիժնեկամսկը ենթարկվել է թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային և տևական հարձակմանը, ինչի հետևանքով վնասվել են արդյունաբերական գոտու օբյեկտները։ Օպերատիվ և համակարգված տարհանման շնորհիվ հնարավոր է եղել խուսափել մարդկային զոհերից։ Վնասվել է բազմաբնակարան բնակելի շենք։ Բոլոր բնակիչներն օպերատիվորեն տարհանվել են։ Ցավոք, կան տուժածներ։ Բժիշկները նրանց ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն», – նշել է Բելյաևը։Նրա խոսքով՝ հարձակման ենթարկված վայրում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները: Անվտանգ ջերմամատակարարում ապահովելու նպատակով «Տատէներգո» ընկերությունը մինչև ժամը 20:00-ը (տեղական ժամանակով) ժամանակավորապես դադարեցրել է տաք ջրամատակարարումը:Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում երկրի օդային տարածքում խոցել է 533 ուկրաինական անօդաչու:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/09/92163373_0:0:1600:1200_1920x0_80_0_0_fee65cf3be29db0d4d76c346ad16e395.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հակաօդային ուժերը գիշերվա ընթացքում երկրի օդային տարածքում խոցել են ավելի քան 530 ուկրաինական անօդաչու:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Անցած գիշեր ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է էլեկտրաենթակայանի գլխավոր ինժեները։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը:
«Այս գիշեր Տագանրոգում թշնամու հարձակման հետևանքով զոհվել է էլեկտրաենթակայանի գլխավոր ինժեները», – գրել է Սլյուսարը տելեգրամյան ալիքում։
Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին ու մտերիմներին:
Սլյուսարի տվյալներով՝ 4 մարդ՝ 3 տղամարդ և մեկ կին, վնասվածքներ են ստացել մայրուղու վրա և բենզալցակայանում գտնվող իրենց ավտոմեքենաների վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով:
«Տուժածները հոսպիտալացվել են։ Բժիշկները ցուցաբերում են անհրաժեշտ օգնությունը: Հայտնում եմ նրանց իմ զորակցությունը և մաղթում շուտափույթ ապաքինում», – ասված է հաղորդագրության մեջ:
Նա նաև հավելել է, որ Տագանրոգում վնասվել է երկաթուղին սպասարկող էլեկտրակայանը։
«Հրդեհ չկա։ Հոսանքազրկվել են էլեկտրահաղորդման գծերը Տագանրոգ-ուղևորատար կայարանից մինչև Միխայլովկա կայարան։ Երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է։ Տագանրոգում վնասվել է նաև Շուբին թաղամասի էլեկտրակայանը։ Հրդեհ է բռնկվել։ Հատուկ ծառայություններն վերացնում են հետևանքները», – հստակեցրել է Սլյուսարը։
Ընդհանուր առմամբ, անցած գիշեր օդային հարձակումը հետ մղելու ընթացքում Տագանրոգ և Դոնի Ռոստով քաղաքներում և մարզի 7 շրջաններում ոչնչացվել է մոտ 50 ԱԹՍ:
Իր հերթին Նիժնեկամսկի (Թաթարստան) քաղաքապետ Ռադմիր Բելյաևը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական գոտու օբյեկտներ ու բնակելի տուն: Կան տուժածներ։
«Վաղ առավոտյան Նիժնեկամսկը ենթարկվել է թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային և տևական հարձակմանը, ինչի հետևանքով վնասվել են արդյունաբերական գոտու օբյեկտները։ Օպերատիվ և համակարգված տարհանման շնորհիվ հնարավոր է եղել խուսափել մարդկային զոհերից։ Վնասվել է բազմաբնակարան բնակելի շենք։ Բոլոր բնակիչներն օպերատիվորեն տարհանվել են։ Ցավոք, կան տուժածներ։ Բժիշկները նրանց ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն», – նշել է Բելյաևը։
Նրա խոսքով՝ հարձակման ենթարկված վայրում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները: Անվտանգ ջերմամատակարարում ապահովելու նպատակով «Տատէներգո» ընկերությունը մինչև ժամը 20:00-ը (տեղական ժամանակով) ժամանակավորապես դադարեցրել է տաք ջրամատակարարումը:
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում երկրի օդային տարածքում խոցել է 533 ուկրաինական անօդաչու:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։