Անհավանական ուղի դեպի տուն. ինչպես Գաբրիել Միրաքյանը հեծանիվով Գերմանիայից Հայաստան եկավ

https://arm.sputniknews.ru/20261115/anhavanakan-ughi-depi-tun-inchpes-gabriel-miraqjany-hetsanivvov-germaniajic-hajastan-ekav–109285732.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0d/109318549_183:0:1623:1080_1920x0_80_0_0_c425bbe59b9da10c494e68a00bb22070.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, հեծանիվ, հեծանվորդ, գերմանիա, հայաստան, видео

տեսանյութեր, հեծանիվ, հեծանվորդ, գերմանիա, հայաստան, видео

Գերմանիայից հեծանիվով Հայաստան հասած Գաբրիել Միրաքյանը «Ուրիշ նորությունների»եթերում պատմել է, թե ինչպես անցավ 41 օր տևած ու 7 երկիր ընդգրկած 2762 կիլոմետրանոց ուղին։

«Ես այս ուղևորության անունը դրել եմ ինքնաճանաչում, որովհետև մեն-մենակ վայրի բնության մեջ, անծանոթ քաղաքներում դժվարություններ հաղթահարելն ավելի շատ ինքնաճանաչողության հարց էր», — այսպես բնորոշեց իր բացառիկ ճանապարհորդությունը Գաբրիել Միրաքյանը։

Դստեր առաջարկով ընտանեկան արշավի համար նոր հեծանիվ փնտրելիս, Գերմանիայում հարմար տարբերակ գտնելով՝ նա հանկարծակի որոշեց այն Հայաստան բերել հենց իր ուժերով՝ քշելով։ Այդպիսով ծնվեց 41 օր տևած ու 7 երկիր ընդգրկած 2762 կիլոմետրանոց ուղին, որը համացանցում լայն արձագանք գտավ նրա կարգախոս դարձած «Հեսա կգամ» արտահայտությամբ։

Մեկնարկը լի էր հոգեբանական փորձություններով. «Առաջին օրը երեկոյան, երբ քարտեզը փոքրացրեցի ու տեսա, թե որտեղ է Հայաստանը, և ես որտեղից եմ սկսել, նստեցի ու սկսեցի մտածել՝ իրո՞ք ես այսքան պետք է գնամ… Առավոտյան հասկացա, որ ուղղակի հոգնած էի», — վերհիշում է նա՝ հավելելով իր գլխավոր դասը` հոգնած ժամանակ պետք չէ որոշումներ կայացնել։

Գիշերելով վրանում և իր հետ տեղափոխելով ողջ անհրաժեշտ գույքն ու շարժական խոհանոցը՝ Գաբրիելը հաղթահարեց թե՛ եվրոպական բարեկարգ հեծանվուղիները, թե՛ անակնկալները՝ Հունգարիայի անտառներում եղնիկների հետ հանդիպումից մինչև Բուլղարիայում իրերի գողությունն ու թափառող շների հետ բախումները։

Չնայած միայնակ ճամփորդելու բարդություններին՝ ճանապարհը նրան պարգևեց նոր ընկերներ և սեփական ուժերի հանդեպ հավատ, թեև հաջորդ անգամ նա նման ուղի կանցնի հարազատների ուղեկցությամբ։ Իսկ հայրենիք վերադառնալու պահը դարձավ ճամփորդության ամենահուզիչ գագաթնակետը. «Երբ հասա Բավրայի անցակետ ու տեսա, որ մի քանի րոպե հետո մտնում եմ Հայաստան, կանգնեցի ու չէի հասկանում՝ ինչ եմ զգում. ներսումս ամեն ինչ խառնվել էր իրար», — պատմում է Գաբրիել Միրաքյանը։

Նա արդեն պատրաստվում է իր տեսանյութերը վերածել վավերագրական ֆիլմի՝ ոգեշնչելու բոլոր նրանց, ովքեր դեռ տատանվում են անել իրենց առաջին քայլը։

Leave a comment