Անդրեասյանն ու Դեգտյարևը ստորագրել են սպորտի ոլորտում համագործակցության 2027թ–ի ծրագիրը

https://arm.sputniknews.ru/20261114/andreasjann-u-degtjarevy-stvoragrel-en-spvorti-volvortum-hamagvortsakcutjan-2027ti-tsragiry-109351583.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0e/109351048_0:0:973:730_1920x0_80_0_0_3b90003aac2df64a68ede291c34579bc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ժաննա անդրեասյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն

ժաննա անդրեասյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն

Բաժանորդագրվել

Առանձին քննարկման առարկա են դարձել ադապտիվ սպորտին առնչվող հարցերը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարևն այսօր ստորագրել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության զարգացման 2027 թվականի միջոցառումների ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը Միխայիլ Դեգտյարևի հետ հանդիպել է Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը, մասնագիտական կապերի ամրապնդմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող հարցեր, կարևորվել է երիտասարդ մարզիկների աջակցությանը և սպորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը։

«Կողմերն անդրադարձել են մարզիչների և մարզական մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորություններին։ Այս համատեքստում քննարկվել են փոխադարձ վերապատրաստումների, մասնագիտական փորձի փոխանակման ծրագրերի, համատեղ գիտագործնական համաժողովների և սեմինարների կազմակերպման, ինչպես նաև մարզիկների պատրաստման և վերականգնման ժամանակակից մեթոդաբանությունների փոխանակման հարցերը։ Կարևորվել է նաև սպորտային բժշկության ոլորտում համագործակցության զարգացումը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Անդրադարձ է եղել նաև մասսայական սպորտի զարգացմանը, զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպման և մարզական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորություններին։

Առանձին քննարկման առարկա են դարձել ադապտիվ սպորտին առնչվող հարցերը՝ կարևորելով հաշմանդամություն ունեցող մարզիկների պատրաստման մեթոդաբանությունը և մասնագիտական փորձի փոխանակումը։

Leave a comment