Առանց նրա գեղասահքը կորբանար. Բեստեմյանովան գնահատել է ԱՄՆ-ում Ադելիա Պետրոսյանի շանսերը

Բաժանորդագրվել

Օլիմպիական չեմպիոնը Պետրոսյանին անվանել է ամենատաղանդավոր գեղասահորդուհիներից մեկը և ընդգծել, որ վերջին տարիներին նա շարունակում է մնալ Ռուսաստանի ամենակայուն ելույթներ ունեցող մենասահորդուհին։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Սառույցի վրա պարերի օլիմպիական չեմպիոն Նատալյա Բեստեմյանովան կարծում է, որ ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն աստիճանաբար վերականգնում է մարզավիճակը և լավ հնարավորություններ ունի ԱՄՆ–ում կայանալիք Գրան պրիի փուլում պայքարելու մեդալների համար։ Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին։
Ադելիա Պետրոսյանը Ճապոնիայի Գրան պրիի փուլին մասնակցելու հրավեր է ստացել

Skate America մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Վաշինգտոն նահանգի Էվերեթ քաղաքում։ Պետրոսյանից բացի, մրցումներին կմասնակցի նաև Ալեքսանդրա Իգնատովան (Տրուսովա)։ Կանայք կարճ ծրագրերով հանդես կգան նոյեմբերի 15-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 02։40-ին։

«Մեծ երջանկություն է, որ Պետրոսյանը շարունակեց ելույթները։ Առանց նրա գեղասահքը կորբանար։ Մրցաշրջանի սկզբում փոքր-ինչ անհանգստացնող իրավիճակ էր, բայց այժմ Ադելիան աստիճանաբար մարզավիճակ է հավաքում և վերականգնում իր բարդ ցատկերը։ ԱՄՆ-ի Գրան պրիի փուլում նա լավ հնարավորություններ կունենա պայքարելու լավագույն եռյակում տեղ զբաղեցնելու համար», – նշել է Բեստեմյանովան։

Նա նաև Պետրոսյանին անվանել է ամենատաղանդավոր գեղասահորդուհիներից մեկը և ընդգծել, որ վերջին տարիներին նա շարունակում է մնալ Ռուսաստանի ամենակայուն ելույթներ ունեցող մենասահորդուհին։

Պետրոսյանը Ռուսաստանի գործող չեմպիոն է։ 2026 թվականին Միլանում կայացած оլիմպիական խաղերում նա զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Օլիմպիական խաղերից հետո մարզուհին դադարեցրել է համագործակցությունը Էթերի Տուտբերիձեի հետ և տեղափոխվել Իննա Գոնչարենկոյի խումբ։

Leave a comment