https://arm.sputniknews.ru/20261114/tshampvordakan-hajtni-amsagiry-hajastany-nerarel-e-2027-tvakani-27-ughghutjunneri-cankum-109349709.html
Ճամփորդական հայտնի ամսագիրը Հայաստանը ներառել է 2027 թվականի 27 ուղղությունների ցանկում
Ճամփորդական հայտնի ամսագիրը Հայաստանը ներառել է 2027 թվականի 27 ուղղությունների ցանկում
Sputnik Արմենիա
Պարբերականի մասնագետները դեպի Հայաստան ճամփորդել խորհուրդ են տալիս արշավային էքսկուրսիաների սիրահարներին։ 14.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-14T20:17+0400
2026-11-14T20:17+0400
2026-11-14T20:17+0400
ճանապարհ
զբոսաշրջիկ
զբոսաշրջիկները սիրում են հայաստանը
զբոսաշրջություն
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/965/81/9658171_0:233:3059:1954_1920x0_80_0_0_93c182709f1a43a4b33bce217b83d625.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ճամփորդությունների մասին հայտնի «Condé Nast Traveller Middle East» ամսագիրը Հայաստանը ներառել է այն 27 ուղղությունների ցանկում, որտեղ արժե այցելել 2027 թվականին։ Ցուցակը կազմվել է պարբերականի թղթակիցների և հայտնի ճանապարհորդների հարցման արդյունքներով։ Ցուցակում կան այնպիսի ավանդական ուղղություններ, ինչպիսիք են եգիպտական Լյուքսորը, Շանհայը, որտեղ վերջերս կառուցվել է նոր մեծ օպերային թատրոն, կամ Ջամայկան, որն ընդամենը մեկ տարի առաջ հսկայական վնաս է կրել «Մելիսա» փոթորկից, բայց կարճ ժամանակ անց երկրի հյուրանոցները կրկին սկսեցին ընդունել հյուրեր: Ցուցակում կան նոր վայրեր, որտեղ, ինչպես նշում է պարբերականը, ժամանակ է հարկավոր ընտելանալու և զգալու՝ լինի դա Հայաստանում քայլարշավային նոր երթուղիների, թե Կուկի կղզիների մոտ նավով էքսկուրսիաների ժամանակ։ Արշավային տուրերի սիրահարների համար պարբերականը Հայաստանով ման գալու համար հուշում է երկու երթուղի՝ հայկական ազգային զբոսաշրջային երթուղին և տրանսկովկասյան երթուղին: Տրանսկովկասյան երթուղին սկսվում է Մեղրիի տարածաշրջանի «Արևիկ» ազգային պարկից, Սյունիքի քարանձավային բնակավայրերի միջով անցնում դեպի Տաթևի վանք, Գեղամա լեռների հրաբխային զանգվածներ և Դիլիջանի ազգային պարկի անտառներ: Երթուղին ավարտվում է «Արփի լիճ» ազգային պարկում՝ Վրաստանի սահմանին մոտ։ Հայկական ազգային երթուղին անցնում է Տավուշի և Լոռու մարզերի ավելի քան 100 գյուղով, որոնց շուտով գումարվելու է Վայոց Ձորը, որտեղ կան թռչունների թռիչքին հետևելու դիտակետեր։ Գյուղերում կարելի է մնալ հյուրատներում, տեղացիների հետ պատրաստել ազգային ուտեստներ, համտեսել լավաշը, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ–ի ժառանգության ցանկում, ինչպես նաև վայելել վայրի հատապտուղներ, սունկ, հոն և թանապուր։ Նշենք, որ «Condé Nast Traveller Middle East»–ը և աշխարհի տարբեր տարածաշրջանների նրա մասնաճյուղերն ամսական ավելի քան 9,5 մլն ընթերցող ունեն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/965/81/9658171_330:0:3059:2047_1920x0_80_0_0_355077f7dd0d744e7b2a311eb481b86e.jpg.webp
ճանապարհ, զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, զբոսաշրջություն , հայաստան
ճանապարհ, զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, զբոսաշրջություն , հայաստան
Պարբերականի մասնագետները դեպի Հայաստան ճամփորդել խորհուրդ են տալիս արշավային էքսկուրսիաների սիրահարներին։
Ցուցակը կազմվել է պարբերականի թղթակիցների և հայտնի ճանապարհորդների հարցման արդյունքներով։
Ցուցակում կան այնպիսի ավանդական ուղղություններ, ինչպիսիք են եգիպտական Լյուքսորը, Շանհայը, որտեղ վերջերս կառուցվել է նոր մեծ օպերային թատրոն, կամ Ջամայկան, որն ընդամենը մեկ տարի առաջ հսկայական վնաս է կրել «Մելիսա» փոթորկից, բայց կարճ ժամանակ անց երկրի հյուրանոցները կրկին սկսեցին ընդունել հյուրեր:
Ցուցակում կան նոր վայրեր, որտեղ, ինչպես նշում է պարբերականը, ժամանակ է հարկավոր ընտելանալու և զգալու՝ լինի դա Հայաստանում քայլարշավային նոր երթուղիների, թե Կուկի կղզիների մոտ նավով էքսկուրսիաների ժամանակ։
Արշավային տուրերի սիրահարների համար պարբերականը Հայաստանով ման գալու համար հուշում է երկու երթուղի՝ հայկական ազգային զբոսաշրջային երթուղին և տրանսկովկասյան երթուղին:
«Condé Nast Traveller Middle East»–ը նշում է, որ այս երթուղիներում հնարավոր է տեսնել միջնադարյան վանքեր` հսկայական բարձրությունների վրա, լեռնային ճանապարհներին կարելի է տեսնել «Մետաքսի» հայտնի ճանապարհի դարաշրջանի քարվանսարաներ, ինչպես նաև քարանձավներ, որտեղ հազարամյակներ շարունակ պահպանվել են գինեգործության ավանդույթները։ Նշվում է, որ աշխարհի հնագույն քաղաքներից մեկում՝ Երևանում, հնամենի ամրոցները և վարդագույն տուֆից պատրաստված հին տները համադրվում են գունագեղ սրճարանների և ռեստորանների հետ:
Տրանսկովկասյան երթուղին սկսվում է Մեղրիի տարածաշրջանի «Արևիկ» ազգային պարկից, Սյունիքի քարանձավային բնակավայրերի միջով անցնում դեպի Տաթևի վանք, Գեղամա լեռների հրաբխային զանգվածներ և Դիլիջանի ազգային պարկի անտառներ: Երթուղին ավարտվում է «Արփի լիճ» ազգային պարկում՝ Վրաստանի սահմանին մոտ։
Հայկական ազգային երթուղին անցնում է Տավուշի և Լոռու մարզերի ավելի քան 100 գյուղով, որոնց շուտով գումարվելու է Վայոց Ձորը, որտեղ կան թռչունների թռիչքին հետևելու դիտակետեր։ Գյուղերում կարելի է մնալ հյուրատներում, տեղացիների հետ պատրաստել ազգային ուտեստներ, համտեսել լավաշը, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ–ի ժառանգության ցանկում, ինչպես նաև վայելել վայրի հատապտուղներ, սունկ, հոն և թանապուր։
Նշենք, որ «Condé Nast Traveller Middle East»–ը և աշխարհի տարբեր տարածաշրջանների նրա մասնաճյուղերն ամսական ավելի քան 9,5 մլն ընթերցող ունեն։