ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը Վենեսուելայում հատուկ ռազմական գործողության ժամանակ օգտագործել է Claude չաթբոտը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը` հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման մեջ նշվում է, որ Claude-ն օգտագործվել է Palantir Technologies-ի ենթակառուցվածքի միջոցով: Palantir-ի տեխնոլոգիան թույլ է տվել արհեստական բանականությանը վերլուծել մուտքային հետախուզական տվյալներն օտար երկրում անցկացվող գործողության ընթացքում: Սա առաջին դեպքն է, երբ խոսվում է ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից ԱԲ գործիքների օգտագործման մասին:
Չաթբոտը մշակած Anthropic ընկերությունը բացառիկ պայմանագիր ունի ԱՄՆ-ի կառավարության հետ իր ԱԲ մշակումների օգտագործման համար: Միևնույն ժամանակ, ընկերությունն ունի հստակ քաղաքականություն, որն արգելում է իր տեխնոլոգիայի օգտագործումը զենքի մշակման կամ մարդկանց հետևելու նպատակներով: ԱՄՆ-ի կառավարության կամ ընկերության ներկայացուցիչների կողմից պաշտոնական մեկնաբանություն չի եղել։