Քաղաքականություն
14.11.2026 | 17:13
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջա մեկնելու ճանապարհին կարճատեւ կանգառ է կատարել Նյու Դելիում։
Վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում:
Վարչապետը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին:
Այցի շրջանակում նախատեսված են նաև վարչապետ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ: