BMW-ն հրդեհի վտանգի պատճառով ԱՄՆ-ում հետ է կանչում 720 796 մեքենա

Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունն ԱՄՆ-ում հետ է կանչում 720 796 ավտոմեքենա հրդեհի վտանգի պատճառով. այս մասին նշված է Ավտոճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչության (NHTSA) տվյալներում։

Reuters գործակալությունը խորհուրդ է տվել մեքենաների սեփականատերերին «կայանել բաց տարածքում՝ շենքերից և այլ տրանսպորտային միջոցներից հեռու, մինչև վերանորոգման աշխատանքների իրականացումը»։ 

BMW-ն աշխատում է թերությունների վերացման ուղղությամբ։ Ընկերությանը հայտնի է դարձել 10 դեպք, երբ հրդեհ է բռնկվել նույնիսկ այն մեքենաներում, որոնք արդեն իսկ ենթարկվել էին վերանորոգման ջրի պոմպի հետ կապված խնդրի պատճառով 2024 թվականին իրականացված հետկանչի շրջանակներում։

Ըստ NHTSA-ի՝ հետկանչը վերաբերում է BMW-ի 3-րդ և 5-րդ սերիաների, ինչպես նաև X1, X3, X4 և Z4 մոդելներին և 2012-2018 թվականներին արտադրված մի շարք այլ մոդելների։

Leave a comment