Դատախազությունը պահանջում է զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից. ԲԴԽ-ն ստացել է միջնորդությունները

Բարձրագույն դատական խորհուրդը ստացել է գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հաստատել են ԲԴԽ-ից։

Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը հայտնել էր, որ դատախազությունը միջնորդել է զրկել նշված դատավորներին անձեռնմխելիությունից՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment