Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների աննախադեպ մեծ փոխանակում կլինի. Աննա Քելլի

Բաժանորդագրվել

Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները հանդիպել են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները սկսել են Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին «X» սոցիալական ցանցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Աննա Քելլին։

Ըստ նրա` դա կարող է դառնալ ռուս–ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակումը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ Ուիտկոֆն ու Քուշները լայնածավալ աշխատանք են իրականացրել հակամարտության երկու կողմերի հետ՝ ձգտելով հասնել դրա վերջնական կարգավորմանը։ Այս շաբաթ ամերիկացի ներկայացուցիչներն Աբու Դաբիում անցկացրել են Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը, որը պատմական է»,– գրել է նա։

Բացի այդ, ըստ Քելլիի՝ ամերիկյան կողմին հաջողվել է հասնել հետագա քննարկումներին եվրոպացի գործընկերների ներգրավմանը և սկսել գերիների փոխանակման կազմակերպման աշխատանքները։

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և նախագահի փեսան՝ խաղաղության հարցերով հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները, արդեն հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Leave a comment