ԲԴԽ–ն այս պահին քննում է 2 դատավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցը. մանրամասներ

Բաժանորդագրվել

Լրացվում է

ԲԴԽ-ն այս պահին քննում է 2 դատավորի անձեռնմխելիությունից զրկելու` դատախազության միջնորդությունները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդից

Այսօր ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։

«Մեր տեղեկություններով՝ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու ՀՀ–ն»,–գրել էր լրատվամիջոցը։

✔️Մասիս Մելքոնյանի անունը պարբերաբար շրջանառվում էր քրեական հեղինակություն համարվող «Չաղ Ռուստամի» գործի շրջանակում։

Leave a comment