Երևանի կենտրոնում 7 ժամով կդադարեցվի երթևեկությունը․ որ փողոցն է փակվելու
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում Ամանորի տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 23։00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 06։00-ն, տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում։