Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկրորդ միջին քաշային կարգում հանդես եկող կանադահայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը ռինգ է վերադարձել շուրջ երկու տարվա դադարից հետո ու նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին։

Մոնրեալում կայացած մենամարտն ավարտվել է վերջին՝ 10-րդ ռաունդի ընթացքում:

31-ամյա Էրիկ Բազինյանը պրոֆեսիոնալ ռինգում ունի 33 հաղթանակ (24-ը՝ նոկաուտով), 1 պարտություն և 1 ոչ-ոքի։

31-ամյա Սթիվեն Բաթլերը կարիերայի ընթացքում տարել է 38 հաղթանակ, կրել 7 պարտություն ու գրանցել 1 ոչ-ոքի:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment