Պուտինը ներում է շնորհել բլոգեր Վալերիա «Լերչեկ» Չեկալինային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել բլոգեր Վալերիա Չեկալինային (հայտնի որպես «Լերչեկ»), ով իր համախոհների հետ միասին դատապարտվել էր արտասահման ավելի քան 250 միլիոն ռուբլու ապօրինի փոխանցում կատարելու համար։ 

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Նաեւ հանվել է բլոգերի դատվածությունը։ Կինն ազատվել է Մոսկվայի Գագարինսկի շրջանային դատարանի կողմից 2026 թվականի հուլիսի 31-ին նշանակված պատժից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի դատարանը մերժել է բլոգերի՝ ստամոքսի քաղցկեղի չորրորդ փուլի բուժման նպատակով Չինաստան մեկնելու թույլտվության խնդրանքը։

Վալերիա Չեկալինան, ով հայտնի է «Լերչեկ» կեղծանունով, և նրա ամուսինը՝ Արտյոմ Չեկալինը, նախկինում ներգրավվել էին քրեական գործընթացում։ Զույգը եկամուտ էր ստացել՝ վաճառելով քաշի նվազեցման դասընթացներ ու սեփական ապրանքանիշի կոսմետիկ միջոցներ, ինչպես նաև տարբեր առևտրային ապրանքանիշերի հետ կնքված պայմանագրերի միջոցով։ Իրավապահ մարմինները նրանց դեմ գործ էին հարուցել՝ կապված արտարժույթի ապօրինի գործարքների և խարդախության հետ։ Քննությունը բացահայտել էր ապացույցներ այն մասին, որ նրանք մոլորության մեջ են գցել իրենց հաճախորդներին։ Արտյոմ Չեկալինը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում ու պարտավորեցվել վճարել 194,5 միլիոն ռուբլի տուգանք։ Վալերիա Չեկալինան դատապարտվել էր 5 տարվա պայմանական ազատազրկման և պարտավորեցվել վճարել 765 միլիոն ռուբլի տուգանք։ Դրանից հետո Վալերիան ՌԴ նախագահին ներում շնորհելու խնդրագիր էր ներկայացրել։

Leave a comment