Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը

Քաղաքականություն

13.11.2026 | 21:45

Նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Փիթեր Անդրեոլիի համանախագահությամբ կայացել է ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը` տեսակապի ձևաչափով։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։

«Կողմերն անդրադարձ են կատարել համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ նախանշված ոլորտային նախաձեռնությունների կատարման ընթացքին, ԹՐԻՓՓ նախագծի իրականացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների այլ օրակարգային թեմաներին:

Քննարկումների առանցքում են եղել էներգետիկայի, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների, ինչպես նաև կրթական և մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment