Մենք ամաչում ենք երկրում տեղի ունեցածի համար, այս միջադեպերի մեծ մասը հրահրվել է արտասահմանից

Իրանի հասարակությունը վիրավոր է հունվարյան բողոքի ցույցերից հետո: Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իշխանությունները չեն կարող կարգավորել ճգնաժամը՝ պարզապես անտեսելով խնդիրը։

Իրանը պետք է բուժի հիվանդությունը։ Իմ վարչակազմը իշխանության է եկել մարդկանց խնդիրները լուծելու, այլ ոչ թե դրանք սրելու համար։

Մենք ամաչում ենք երկրում տեղի ունեցածի համար։ Ցավոք, այս միջադեպերի մեծ մասը հրահրվել է արտասահմանից։ Այս իրադարձությունները երբեք չպետք է տեղի ունենային, և տեղի ունեցածը շատ լուրջ է»,- նշել է Փեզեշքիանը։

—00—ԼԱ

Leave a comment