«Ես կեղտի կտոր եմ»․ հեռանալուց առաջ Հուանգը դրսևորել է իրեն ոչ բնորոշ անտարբերություն․ Bloomberg

Ամերիկյան Nvidia տեխնոլոգիական գիգանտի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից հեռանալուց առաջ վերջին ժամերին Ջենսեն Հուանգը դրսևորել է իրեն ոչ բնորոշ անտարբերություն․ հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։

Ըստ գործակալության՝ նոյեմբերի 11-ին Հուանգը, ով շաբաթներ շարունակ հերքել է ամուսնական դավաճանության մասին մեղադրանքները՝ միաժամանակ փորձելով պահպանել իր պաշտոնը, վերջապես դադարեցրել է դիմադրությունը։

Հուանգը, ով սովորաբար աչքի է ընկել մեծ եռանդով և իրավիճակը վերահսկելու ձգտումով, սկսել է ամեն ինչին արձագանքել՝ ասելով, որ դա իրեն «չի հետաքրքրում», և նույնիսկ ինքն իրեն անվանել է «կեղտի կտոր» (անգլերեն՝ «piece of shit»): «Ես կեղտի կտոր եմ»,- ասել է նա։

Իրավիճակին ծանոթ մի աղբյուր հայտնել է, որ Nvidia-ի նախկին ղեկավարը պնդել է, թե այլևս չի մտահոգվում սեփական ճակատագրով։ Փոխարենը, նա նշել է, որ իր հիմնական ուշադրության կենտրոնում կինն է, ինչպես նաև ցանկությունը՝ խուսափելու այն կանանց կյանքը «կործանելուց», որոնց անունները հիշատակվել են իր արտամուսնական կապերի վերաբերյալ հրապարակումներում։

Leave a comment