Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ՝ Նորայր Մեհրաբյանը

85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը


ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը:


Այս մասին հայտնում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը։


«Նորայր Մեհրաբյանի մահը անդառնալի և ծանր կորուստ է հայկական պարարվեստի համար։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Վարպետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և նրա արվեստը գնահատող բոլոր մարդկանց»,-նշվում է հաղորդագրության մեջ։


ՀՀ ժողովրդական արտիստ, բալետի պարող Նորայր Մեհրաբյանը ծնվել է 1941 թվականին, Երևանում։ 1946 թվականին ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարան, այնուհետև աշխատանքի է անցել Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մենապարող։


1973 -1983 թվականներին եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը՝ միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ։


Աշխատել է նաև Հայաստանի Պարի պետական անսամբլում։


Leave a comment