Հայկական պարարվեստի լեգենդ համարվող Մեհրաբյանը 85 տարեկան էր։
«85 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը: Նրա մահը անդառնալի և ծանր կորուստ է հայկական պարարվեստի համար»,– հայտնում են կենտրոնից։
Հիշեցնենք, որ Նորայր Մեհրաբյանը ծնվել է 1941 թվականի հունվարի 4-ին, Երևանում։ Մեհրաբյանը «Բարեկամություն» համույթը ստեղծել է 1987 թվականին։ Իր կյանքի ընթացքում պարախմբեր և համույթներ ստեղծել է նաև Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում։
1973 թվականից եղել է պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը։ Այդ շրջանում պաշտոնավարման ընթացքում ստեղծել է իր առաջին բեմադրությունները` Ժորժ Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Արամ Խաչատրյանի «Ռուսական պարը», Խաչատուր Ավետիսյանի «Զարթոնքը», Բորիս Սակկիլարիի «Չոփչոփիկը» և այլն։
1984-1986 թվականներին եղել է Օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը։ Աշխատել է նաև Հայաստանի պարի պետական անսամբլում։