Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիան՝ նախագահ Հարիս Լոիզիդիսի գլխավորությամբ, եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված ամենաողբերգական հանցագործություններից մեկն է։ Այն սկսվել է 1915 թվականին՝ օսմանյան իշխանությունների կողմից, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան մեկ միլիոն հայ»,- նշված է Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Կիպրոսի հավաքականը Երևան էր ժամանել Հայաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպման համար: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում նոյեմբերի 12-ին կայացած խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը:

 

Դավիթ Եղիազարյան

Leave a comment