Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին կշարունակի աշխատանքն ազգային թիմում, հաղորդում է ԱՖՖ մամուլի ծառայությունը:
48-ամյա մասնագետն ու Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգել են գործող պայմանագրի ժամկետը: Սկալոնիի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հուլիս։ Արգենտինացու նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր այս տարվա դեկտեմբերին։
Լիոնել Սկալոնին 2018 թվականից է գլխավորում Արգենտինայի հավաքականը, որի հետ դարձել է աշխարհի չեմպիոն (2022 թ.) ու փոխչեմպիոն (2026 թ.), երկու անգամ հաղթել է Ամերիկայի գավաթում (2021, 2024 թթ.) ու հռչակվել Ֆինալիսիմայի հաղթող (2022 թ.)։ ԱԱ-2026-ի եզրափակիչում արգենտինացիները պարտվել էին Իսպանիայի հավաքականին։
Դավիթ Եղիազարյան