Ստավրոպոլի առևտրի կենտրոնում ահաբեկչություն է կանխվել, կասկածյալը ձերբակալվել է. ԱԴԾ

https://arm.sputniknews.ru/20261113/stavrvopvoli-arevtri-kentrvonum-ahabekchutjun-e-kankhvel-kaskatsjaly-dzerbakalvel-e-adts-109301137.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/04/65316049_341:0:3072:2048_1920x0_80_0_0_5fe401c1d024ba203258dabd36e7d9f4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , սիրիա, լրտես, ահաբեկչություն

անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , սիրիա, լրտես, ահաբեկչություն

Բաժանորդագրվել

Ահաբեկչությունից հետո հանցագործը ծրագրում էր մեկնել Սիրիա և միանալ ահաբեկչական խմբավորմանը։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ստավրոպոլում ձերբակալվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ, որը, ըստ Ռուսաստանի ԱԴԾ-ի, պայթյուն էր նախապատրաստում քաղաքի առևտրի կենտրոններից մեկում: Այս մասին հայտնում են գերատեսչության հանրային կապերի կենտրոնից։

Ձերբակալվածը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է։ ԱԴԾ-ում պնդում են, որ նա հավատարմության երդում է տվել Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպության ղեկավարին և մտադիր էր ինքնաշեն սարք պայթեցնել առևտրի կենտրոնում:

Հետաքննությունը հայտնում է, որ տղամարդը նախապես ուսումնասիրել է իրադրությունը և այցելուների ամենամեծ կուտակման ժամերը, ընտրել պայթուցիկի տեղադրման վայրը և ձեռք բերել անհրաժեշտ բաղադրիչները։ Ահաբեկչությունից հետո նա ծրագրում էր մեկնել Սիրիա և միանալ ահաբեկչական խմբավորմանը։

Ձերբակալվածի բնակության վայրում խուզարկության ժամանակ ԱԴԾ-ի աշխատակիցները հայտնաբերել են պայթուցիկ սարքի բաղադրիչներ և կապի միջոցներ՝ հրահանգչի ցուցումներով։

Ահաբեկչություն նախապատրաստելու դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։

Leave a comment