https://arm.sputniknews.ru/20261113/qushnery-ev-uitkvofy-nerkajacrel-en-ukrainaji-harcvov-banakcutjunneri-ardjunqnery-109298428.html
Քուշները և Ուիտկոֆը ներկայացրել են Ուկրաինայի հարցով բանակցությունների արդյունքները
Քուշները և Ուիտկոֆը ներկայացրել են Ուկրաինայի հարցով բանակցությունների արդյունքները
Sputnik Արմենիա
Ամերիկյան կողմի գնահատմամբ՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները հանգամանալից և արդյունավետ էին: 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T09:49+0400
2026-11-13T09:49+0400
2026-11-13T09:56+0400
ջարեդ քուշներ
սթիվեն ուիտկոֆ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/05/106508167_0:82:2834:1676_1920x0_80_0_0_6d494cdd150fde9e2ea230c2ced360d9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Աբու Դաբիում, Մոսկվայում և Դուբլինում մի շարք դիվանագիտական հանդիպումների արդյունքում զգալի առաջընթաց կա ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում։Նրա խոսքով՝ հաջողվել է ավելի լավ ընկալել Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած բանակցությունները նա հանգամանալից և արդյունավետ է անվանել:ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել նոյեմբերի 12–ի առավոտյան՝ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններին մասնակցելուց հետո: Կրեմլում կայացած հանդիպումից հետո նրանք ուղևորվել են Դուբլին, որտեղ բանակցություններ են վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։Քուշների խոսքով՝ դրանից հետո խորհրդակցություններ են տեղի ունեցել Ուկրաինայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Լեհաստանի ևԵվրամիության ազգային անվտանգության հարցերով պաշտոնյաների հետ:Ակնկալվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթվա ընթացքում: Ընդ որում, Քուշները հայտնել է, որ քննարկումներին նախատեսվում է ներգրավել ԵՄ ներկայացուցիչներին, որպեսզի անդրադառնան եվրոպական անվտանգության ապագա համակարգի հետ կապված հարցերի ավելի լայն շրջանակի:Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այդ հարցերի շուրջ վերջնական պայմանավորվածությունները հնարավոր են միայն հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագրի շրջանակներում:Նա նաև խոստացել է առաջիկայում հայտարարել մոտակա բանակցությունների ժամանակացույցը, ուղղությունները և այլ մանրամասներ:Իր հերթին Ուիտկոֆը Իռլանդիայում լրագրողներին հայտնել է, որ իր ժամանակացույցում արդեն նախատեսված է ևս մեկ հանդիպում, սակայն չի հստակեցրել դրա մասնակիցներին և անցկացման ամսաթիվը: Առայժմ հայտնի չէ՝ խոսքը Քուշների հայտարարած բանակցությունների փուլի՞, թե՞ առանձին հանդիպման մասին է։Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում կայացած բանակցություններից հետո մեկնաբանել է ուկրաինական կարգավորման գործընթացին միանալու Եվրոպական երկրների ձգտումը: Նրա խոսքով՝ նախ և առաջ Եվրոպան պետք է կողմնորոշվի՝ կողմ է խաղաղությա՞նը, թե՞ հակամարտության շարունակմանը։ Ընդ որում, Ուշակովը կարծում է, որ եվրոպական պետությունների գործնական քայլերն առայժմ վկայում են ռազմական գործողությունները շարունակելու ցանկության մասին:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/05/106508167_0:0:2729:2047_1920x0_80_0_0_c69b39c47c062019e4719a46d3dea307.jpg.webp
ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ
ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ
Ամերիկյան կողմի գնահատմամբ՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները հանգամանալից և արդյունավետ էին:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Աբու Դաբիում, Մոսկվայում և Դուբլինում մի շարք դիվանագիտական հանդիպումների արդյունքում զգալի առաջընթաց կա ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում։
Նրա խոսքով՝ հաջողվել է ավելի լավ ընկալել Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները։
«Ամիսներ անց մեծ աշխատանք է տարվել ուղիղ բանակցությունների վերսկսման ուղղությամբ։ Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել երկու կողմերի մտահոգությունները ընկալելու, հնարավոր լուծումները որոշելու և առաջ գնալու ուղի մշակելու հարցում», – գրել է Քուշները X սոցցանցում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած բանակցությունները նա հանգամանալից և արդյունավետ է անվանել:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել նոյեմբերի 12–ի առավոտյան՝ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններին մասնակցելուց հետո: Կրեմլում կայացած հանդիպումից հետո նրանք ուղևորվել են Դուբլին, որտեղ բանակցություններ են վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Քուշների խոսքով՝ դրանից հետո խորհրդակցություններ են տեղի ունեցել Ուկրաինայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Լեհաստանի ևԵվրամիության ազգային անվտանգության հարցերով պաշտոնյաների հետ:
Ակնկալվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթվա ընթացքում: Ընդ որում, Քուշները հայտնել է, որ քննարկումներին նախատեսվում է ներգրավել ԵՄ ներկայացուցիչներին, որպեսզի անդրադառնան եվրոպական անվտանգության ապագա համակարգի հետ կապված հարցերի ավելի լայն շրջանակի:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այդ հարցերի շուրջ վերջնական պայմանավորվածությունները հնարավոր են միայն հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագրի շրջանակներում:
«Մենք կսկսենք քննարկել այս փոխկապակցված հարցերը զուգահեռաբար՝ միաժամանակ նկատի ունենալով, որ վերջնական որոշումները կկայացվեն միայն համապարփակ համաձայնագրի շրջանակներում», – գրել է Քուշները:
Նա նաև խոստացել է առաջիկայում հայտարարել մոտակա բանակցությունների ժամանակացույցը, ուղղությունները և այլ մանրամասներ:
Իր հերթին Ուիտկոֆը Իռլանդիայում լրագրողներին հայտնել է, որ իր ժամանակացույցում արդեն նախատեսված է ևս մեկ հանդիպում, սակայն չի հստակեցրել դրա մասնակիցներին և անցկացման ամսաթիվը: Առայժմ հայտնի չէ՝ խոսքը Քուշների հայտարարած բանակցությունների փուլի՞, թե՞ առանձին հանդիպման մասին է։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում կայացած բանակցություններից հետո մեկնաբանել է ուկրաինական կարգավորման գործընթացին միանալու Եվրոպական երկրների ձգտումը: Նրա խոսքով՝ նախ և առաջ Եվրոպան պետք է կողմնորոշվի՝ կողմ է խաղաղությա՞նը, թե՞ հակամարտության շարունակմանը։ Ընդ որում, Ուշակովը կարծում է, որ եվրոպական պետությունների գործնական քայլերն առայժմ վկայում են ռազմական գործողությունները շարունակելու ցանկության մասին: