Խցանված Երևան. ավագանու ընդդիմադիր անդամը` ՔՊ–ի վարկանիշի և Աննա Հակոբյանի մեսիջների մասին

https://arm.sputniknews.ru/20261113/khcanvats-erevan-avaganu-ynddimadir-andamy-qpi-varkanishi-ev-anna-hakvobjani-mesijneri-masin-109276465.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1074/05/10740500_164:0:1439:956_1920x0_80_0_0_3d5c3860ae99641a65cf6554d9db9685.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

երևան, ավագանի, պեդրո զարոկյան, խցանում, տիգրան ավինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ալեն սիմոնյան, աննա հակոբյան

երևան, ավագանի, պեդրո զարոկյան, խցանում, տիգրան ավինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ալեն սիմոնյան, աննա հակոբյան

Բաժանորդագրվել

Պեդրո Զարոկյանը հայտարարեց` քանի դեռ Երևանը ՔՊ–ն է ղեկավարում, երևանցին միայն տուժելու է։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի ստեղծումը փողերի լվացման գործարք էր, ուրիշ ոչինչ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը` անդրադառնալով Երևանում օր օրի խորացող խցանումների խնդրին։

Ինչպես հայտնի է, 2026 թվականի փետրվարի 23-ին պաշտոնապես գրանցվեց «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը», որը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ստեղծված համայնքային հիմնարկ է` 74 հոգանոց աշխատակազմով։ Այն պիտի դառնար «խելացի քաղաքի» թվային կառավարման մի կարևոր մասը։

«Խղճուկ տեղ է, համարյա գործ չունեն անելու, 1 ամիս առաջ էր, երբ ես գնացի, իրենք արդեն 6 ամիս էր, որ աշխատում էին, բայց նույնիսկ տեսախցիկներ տեղադրված չէին։ Դա կոռուպցիոն գործարք էր։ Նույնիսկ աշխատանքի հայտարարություններ չեն դնում, որ մասնագետներ ներգրավեն։ Իրենց մարդկանց են ընդունում. ծանոթ, բարեկամ, ընկերների են բերում։ Էդ հիմնարկը խայտառակություն է»,– ասում է Զարոկյանը։

Միակ աշխատանքը, որը, ըստ ավագանու անդամի, իր այցելության պահին կատարվում էր «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնում», ավտոբուսների GPS-ների միացած սարքերի դիտարկումն էր, ինչով զբաղվում է նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։

«Այսինքն` 2 հիմնարկ ունենք քաղաքային, որոնք հիմա նույն գործն են անում»,– նկատում է մեր զրուցակիցը։

Նա հիշեցնում է, որ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի բարեկամն է` զարմուհու ամուսինը, որը մասնագիտական փորձ չունի, բայց 1.8 մլն դրամ աշխատավարձ է ստանում։

Զարոկյանը հայտարարեց` քանի դեռ Երևանը ՔՊ–ն է ղեկավարում, երևանցին միայն տուժելու է։

Ի դեպ, ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, նոյեմբերի 10-ին տեսանյութ էր հրապարակել, որում առանց անուններ նշելու քննադատում ու հեգնում էր Երևանի խցանումների դեմ պայքարի համար պատասխանատու անձանց` միաժամանակ ակնարկելով, որ դա ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինթույլտվություններ տալը։ Աննա Հակոբյանի այս տեսանյութը սոցցանցի իր էջում վերահրապարակել է ՀՀ Անվտանգության քարտուղար Ալեն Սիմոնյանը, ինչը հետաքրքրական է հատկապես մամուլի այն հրապարակումների ֆոնին, թե ՔՊ–ի ներսում լուրջ մրցակցություն կա քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Ալեն Սիմոնյանի միջև։

«Ավինյանը շինթույլտվություն է տալիս` իր հայեցողությամբ, հակառակ մյուս զարգացած քաղաքների, որոնք գոտիավորում ունեն։ Այսինքն՝ նախօրոք շինարարը գիտի, թե քանի հարկանի շենք է կառուցելու։ Երևանում Ավինյանն է որոշում` ով քանի հարկանի կարող է կառուցել։ Եվ դա սիրուն աչքերի համար չէ, այդտեղ մեծ կաշառքներ են վերցնում, որ թույլտվություններ տան։ Եվ ոչ մեկը հետևանքի մասին չի մտածում։ Վաղը, մյուս օրը իրենք կարող են փախչել երկրից, իսկ մենք ունենալու ենք մի քաղաք, որտեղ օդ չկա շնչելու, խցանումներ են, կոյուղիներ չեն կառուցվում, մանկապարտեզները չեն ավելանում, հների վերանորոգումն էլ 3,4 տարի է տևում»,– ասում է Զարոկյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների սցենարը միանգամայն հավանական է համարում` նշելով, որ հերթական ընտրություններին դեռ 2 տարի կա, իսկ ՔՊ–ի վարկանիշն օր օրի ընկնում է։

«Քանի Ավինյանն այնտեղ է, ՔՊ–ն ավելի ու ավելի է խայտառակվում։ Կարող է` այս է պատճառը, որ ուզում են Ալեն Սիմոնյանին բերել, միանգամից արտահերթ ընտրություն անել, չգտեմ։ Բայց այս պահին ՔՊ–ն հազիվ մի 20-30 տոկոսի շանս ունի, ու քանի գնա, այնքան ավելի են իրենց խայտառակելու։ Վիճակը շատ վատ է Երևանում։ Ընդհանուր երկրում է վատ, բայց հատկապես Երևանում»,–ասում է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամը։

Նշենք, որ Երևանի ավագանու հաջորդ հերթական ընտրությունները նախատեսված են 2028 թվականի աշնանը։ Երևանի գործող ավագանին ընտրվել է 2023-ի սեպտեմբերին` 5 տարի ժամկետով։

Leave a comment