ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Կրեմլում հանդիպում են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչից հետո նրանց ավտոշարասյունը լքել է Կրեմլի տարածքը։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական կողմի հետ բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ։ Հանդիպման ընթացքում Պուտինն առաջարկել է մարդասիրական առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում, իր հերթին՝ Ուիթքոֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։
Նշենք, որ այս հանդիպումը տեղի է ունենում նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում կայացած ուկրաինական հարցով եռակողմ բանակցություններից հետո, որոնց արդյունքում կողմերը համաձայնության էին եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջ, վերանայել իրենց դիրքորոշումները և հայտարարել հետագա աշխատանքների հիմքերի մասին։