Ադրբեջանում «Məclis.info» կայքի ղեկավարին 10 տարվա ազատազրկման են դատապարտել

Ադրբեջանում դատարանը Məclis.info կայքի ղեկավար Իմրան Ալիևին դատապարտել է 10 տարվա ազատազրկման, իսկ հասարակական ակտիվիստ Էլգիզ Գահրամանին՝ 9 տարվա։ Այս մաիսն  հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Գործով երրորդ մեղադրյալը՝ Թամելլա Մուսաևան, դատապարտվել է 7 տարվա պայմանական ազատազրկման՝ 4 տարի փորձաշրջանով։

Ըստ դատարանի որոշման՝ Ալիևը պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ հիմնարկում, իսկ Գահրամանը՝ խիստ ռեժիմի։

Մեղադրանքներն առաջադրվել են Ադրբեջանի քրեական օրենսգրքի ութ հոդվածներով։ Դրանք ներառում են խոշոր չափերով և կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռնարկատիրությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը, կազմակերպված խմբի կազմում մաքսանենգությունը, հարկերի վճարումից խուսափելը, փաստաթղթերի կեղծումն ու կեղծ փաստաթղթերի օգտագործումը։

Leave a comment