Բաժանորդագրվել
Ընկերությունը ժամանակավորապես կգլխավորի գործադիր փոխնախագահ և ֆինանսական տնօրեն Կոլետ Կրեսը:
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Apple-ի նախկին ղեկավար Թիմ Քուկը պետք է դառնա Nvidia-ի նոր գլխավոր տնօրենը պաշտոնաթող Ջենսեն Հուանգի փոխարեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Այսօր հայտնի դարձավ, որ գրաֆիկական պրոցեսորներ մշակող և արտադրող «Nvidia» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել: Նա այլևս չի լինի նաև խորհրդի անդամ ու ընկերության նախագահ։ Ընկերությունը ժամանակավորապես կգլխավորի գործադիր փոխնախագահ և ֆինանսական տնօրեն Կոլետ Կրեսը:
«Լեգենդը կփոխարինի լեգենդին»,– գրել է ամերիկացի առաջնորդը սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին «The New York Times»-ը գրել էր, որ Nvidia-ի ղեկավարը հարաբերությունների մեջ է եղել չինական ծագում ունեցող ձեռնարկատեր Էլիս Հուանի հետ: Վերջինս ավելի վաղ սինգապուրյան «Megaspeed» ընկերության թոփ մենեջերն էր և, ենթադրաբար, կարող էր Ջենսեն Հուանգի մասին տեղեկություններ փոխանցել ՉԺՀ իշխանություններին: