Յանիկ Սիները վիրահատվել է | Factor.TV

Իտալացի թենիսիստ Յանիկ Սիները նշագեղձերը հեռացնելու վիրահատության է ենթարկվել: Այդ 25-ամյա մասին մարզիկը հայտնել է իր ալիքում հրապարակած տեսանյութում։

Սիների խոսքով՝ վիրահատությունից հետո նա զգալիորեն նիհարել է, և այժմ աշխատում է մկանային զանգվածը վերականգնելու ուղղությամբ։

«Ես և իմ թիմը անում ենք ամեն ինչ, որպեսզի վերադառնանք ավելի ուժեղ։ Կարոտում եմ թենիսը։ Երբ կարողանամ վերադառնալ կորտ և կրկին խաղալ երկրպագուների առջև, դա կլինի անմոռանալի զգացողություն»,- ասել է իտալացին։

Չնայած ծնկի հետ կապված խնդիրների պատճառով մրցաշրջանի մի հատվածը բաց թողնելուն՝ Սիներն այժմ ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևին։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment