ՀԷՑ-ի աշխատանքներով պայմանավորված՝ Շենգավիթում մեկ օր շարունակ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ից մինչև նոյեմբերի 13-ը ժամը 18:00-ն կդադարեցվի   Շենգավիթ վարչական շրջանի՝ Վերին Շենգավիթ թաղամասի 2-րդ փողոցի  1, 2-3, 5-7, 20/1-20/3,  Գ. Նժդեհի  27/1, 27/2 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment