18:55 12.11.2026 (Թարմացված է: 19:01 12.11.2026)
Բաժանորդագրվել
Բժիշկները պայքարում են երեխայի կյանքը փրկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում 16-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել Նոր Գեղի բնակավայրի կենտրոնական փողոցում ժամը 15։05-ի սահմաններում։ 49-ամյա Լենոր Վ․-ն «Shacman» մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Գ․ Ս․-ին։
«Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն։ Բժիշկները տուժածին տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ` Երևան` «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,– գրում է կայքը։
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։