Բաժանորդագրվել
2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունն անցկացվել է Հունաստանի Կրետե կղզում նոյեմբերի 3-ից 12-ը։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ Վահեն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Շնորհավորում ենք Վահեին, ինչպես նաև նրա մարզչին՝ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանին, այս փայլուն հաղթանակի կապակցությամբ և մաղթում ենք նորանոր հաղթանակներ»,-նշված է հաղորդագրության մեջ:
2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունն անցկացվել է Հունաստանի Կրետե կղզում նոյեմբերի 3-ից 12-ը։