ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտակայքում, Լոգան Սըրքլ տարածքում անհայտ անձը կրակ է բացել։
Միջադեպի հետևանքով 4 մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։
Ոստիկանությունը դեպքի վայրում է, իսկ թաղամասի զգալի մասը՝ շրջափակված։ Մերձակա դպրոցները փակվել են, իսկ բնակիչներին հորդորել են խուսափել այդ տարածքից։