Նյու Յորքում եռահարկ շենքը փլուզվել է հարակից շինհրապարակի փոսի մեջ. կան զոհեր և տասնյակ տուժածներ
Դեպքը տեղի է ունեցել Բրուքլինում՝ շինարարական աշխատանքների հարևանությամբ։ Ինչպես հաղորդում են քաղաքի արտակարգ ծառայությունները, փլատակներում մարդիկ են մնացել։ Պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, ևս 19-ը՝ այդ թվում 7 անչափահաս, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող մի քանի տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
✔️Փրկարարական աշխատանքները բարդանում են նոր փլուզումների վտանգի պատճառով, քանի որ հարևան շենքը նույնպես մասամբ վնասվել է, իսկ ճակատային հատվածը՝ պոկվել։
@ArmeniaSputnik