Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է հուսալի ՀՕՊ՝ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար։
«Միայն փետրվարի այս շաբաթվա ընթացքում նրանք Ուկրաինայի վրա արձակել են մոտ 1,300 հարձակողական անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,200 կառավարվող ռումբ և 50 հրթիռ, գրեթե բոլորը բալիստիկ։ Այսօր թշնամին թիրախավորել է Օդեսայի, Դոնեցկի և Սումիի մարզերը, ինչպես նաև Զապորոժիեն։ Ինչպես նախկինում, այս հարվածների հիմնական թիրախը էներգետիկ ոլորտն է։ Ռուսները դիտավորյալ համատեղում են հարվածները՝ մեր արտադրության օբյեկտները, ենթակայանները և էլեկտրացանցը ոչնչացնելու համար»,- նշել է Զելենսկին։