Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ

Նոյեմբերի 11-15-ը Երևանում և հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի գիշերը և առավոտյան մայրաքաղաքում սպասվում է անձրև, իսկ հանրապետության առանձին շրջաններում՝ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրությունը՝ ստորև․

Երևանում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Leave a comment