Իրաքը չի թույլատրել Իրանի ֆուտբոլի հավաքականի ինքնաթիռի վայրէջքը

Իրաքը թույլ չի տվել Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ինքնաթիռին վայրէջք կատարել Բասրայի օդանավակայանում։

Ինչպես հայտնում է Reuters-ը, որոշումն ընդունել է Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը՝ Իրանի ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։

Ինքնաթիռը վերադարձել է Իրան և վայրէջք կատարել Աբադանի օդանավակայանում։ Իրանի հյուպատոսության ներկայացուցչի խոսքով՝ այժմ հավաքականը ցամաքային ճանապարհով կմեկնի Բասրա։

Իրանի հավաքականը պետք է մասնակցի քառակողմ մրցաշարի, որին ընդգրկված են նաև Իրաքի, Լիբանանի և Պաղեստինի ինքնավարության թիմերը։

Leave a comment