Երեքշաբթի օրը երրորդ լցանավն է պայթել ծովային ականի վրա՝ Հորմուզի նեղուցով Իրանի կողմից չթույլատրված երթուղով անցնելիս։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ լցանավը հրդեհվում է նեղուցի արևելյան հատվածում, իսկ ծուխը պատել է ջրային ուղու երկինքը։
Իրանի զինվորականների պնդմամբ՝ նեղուցի հարավային հատվածում ամերիկյան ռադիոլոկացիոն համակարգերի և առափնյա նավիգացիոն միջոցների ոչնչացումից հետո լցանավերը փորձում են անցնել չթույլատրված երթուղիներով՝ բախվելով բազմապատիկ ավելացած վտանգների և պայթելով ականների վրա։